«Կայրաթը» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Վագներ Լավի հետ: Պայմանագիրը նախատեսված է վեց ամսով՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ, ղազախական ակումբի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 36-ամյա ֆուտբոլիստը կարող է կրկին վերադառնալ Մոսկվայի ԲԿՄԱ, որի կազմում խաղացել է 2004–2012 թվականներին և 2013-ին: Նա նաև հայտնի է «Մոնակոյի», «Բեշիքթաշի» և Բրազիլիայի հավաքականի կազմում ունեցած ելույթներով:
Անցած մրցաշրջանի արդյունքներով «Կայրաթը» զբաղեցրել է երկրորդ տեղը Ղազախստանի առաջնությունում և կխաղա Եվրոպա լիգայում: