Հուլիսի 10-ին «Նոան» և «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում միմյանց հետ կվիճարկեն Հայաստանի Գավաթը:
Ֆուտբոլի ակադեմիայի ֆեյսբուքյան էջում այսօր ավելի վաղ գրառում է հայտնվել, որ խաղն անցկացվելու է հանդիսականներով: Ավելի ուշ, սակայն, գրառումը փոփոխման է ենթարկվել ու հանդիսականների վերաբերյալ հատվածը ջնջվել է:

Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիայի» երկրպագուների ALFA ակումբի անդամներն ավելի վաղ դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ խնդրելով հնարավորության դեպքում թույլ տալ որոշակի քանակությամբ երկրպագուների մուտքը VBet Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչին:
«Հաշվի առնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակը՝ որոշ սահմանափակումներով թույլ տալ «Արարատ-Արմենիա» և «Նոա» ակումբների երկրպագուների մուտքը մարզադաշտ` պահպանելով պարետատան սահմանած նորմերը (ջերմաչափում, դիմակների առկայություն, պահպանել 3 նստատեղ սոցիալական հեռավորություն, և այլն):
Ֆան ակումբները պատրաստ են խաղից մեկ օր առաջ խաղի պատվիրակին ներկայացնել ֆան ակումբների անդամների ցուցակը` բաղկացած առավելագույնը 50 երկրպագուներից»,- ասվում էր «Արարատ-Արմենիայի» երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ: