«Բարսելոնան» ամենայն հավանականությամբ չի կարողանա իրեն թույլ տալ գնել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Նեյմարին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այս մասին RAC1-ին տված հարցազրույցում պատմել է կապտանռնագույնների նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Բարտոմեուն ասել է, որ հիմա նման գործարքների համար լավագույն ժամանակը չէ: Նրա խոսքով, տնտեսական կորուստները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, զգալիորեն նվազեցրել են ակումբի հնարավորությունները տրանսֆերային շուկայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ղեկավարները համաձայնել են բաց թողնել Նեյմարին, եթե առաջարկ ստանան «Բարսեոնայից»: Ընդ որում, կատալոնացիները բրազիլացու համար ստիպված պետք է լինեն 170 մլն եվրո վճարել:
Նեյմարի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում: