Հայկական արմատներ ունեցող դերասան Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» հեռուստասերիալում մարմնավորած Բոգոտայի դերով, հանդիպել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նրանց հանդիպումը կայացել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
Հիշեցնենք, որ Կապառոսի գլխավորած մարզչական շտաբը նախապատրաստվում է Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։