Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը կայանալու է Մանչեսթերում։ Եվրոպայի ֆուտբոլային գլխավոր գերատեսչությունը որոշման մասին պաշտոնապես հայտարարելու է ուրբաթ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալում» ուզում են, որ պատասխան հանդիպումը կայանա Պորտուգալիայում։ «Արքայական» ակումբում անհանգստացած են Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։
Չեմպիոնների լիգան վերսկսվելու է օգոստոսի 7-ից։