«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը:
Ըստ աղբյուրի, կողմերի միջև բանակցությունները արդյունավետ են անցնում: Ավելին, ակնկալվում է, որ տրանսֆերի գումարը կլինի ավելի քիչ, քան մյունխենյան ակումբի պահանջած 35 միլիոն եվրոն:
Վերջերս խոսվում էր այն մասին, որ Տիագոն որոշել է հեռանալ «Բավարիայից» և արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին: