Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստացել է, որ նա և նրա թիմը կկազմեն «չեմպիոնական միջանցք» «Լիվերպուլի» համար: Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։ Այդ առթիվ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է իր կարծիքը։
«Ես վստահ չեմ, որ այդպիսի բան արդեն տեղի էր ունեցել իմ կարիերայում: Դա տեղի էր ունեցել վաղուց՝ Գերմանիայում: Վստահ չեմ, որ սա ավանդույթ է այնտեղ, բայց, իհարկե, սա գեղեցիկ ժեստ է՝ հարյուր տոկոս:
Ինձ պետք չէ դա, անկեղծ ասած: Մենք գնում ենք այնտեղ ֆուտբոլ խաղալու և հաղթելու: «Լիվերպուլը» չի նշում մեկ շաբաթ առաջվա իրադարձությունները», – մեջբերում է Կլոպին Daily Mail-ը:
«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 2-ին, Երևանի ժամանակով 23։15-ին: