Ֆուտբոլային գործակալ Էվանդրո Ֆերեյրան, ով ներկայացնում է հարձակվող Վագներ Լավի շահերը, բացատրել է պատճառը, թե ինչու է բրազիլացին նախընտրել տեղափոխվել «Կայրաթ», այլ ոչ թե ԲԿՄԱ:
«Ինչո՞ւ Վագները տեղափոխվեց «Կայրաթ» , այլ ոչ թե ԲԿՄԱ: Որովհետև «Կայրաթն» իսկապես գնահատում էր Վագներին: Նրանք հանդես եկան լավագույն մարզական և ֆինանսական առաջարկով: Արդյո՞ք նա վիրավորված է ԲԿՄԱ-ից: Ոչ, սա ֆուտբոլի մի մասն է: «Կայրաթի» հետ պայմանագիրը կնքվել է մինչև դեկտեմբեր», — ասել է Ֆերեյրան Sport24-ին տված հարցազրույցում:
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ 36-ամյա խաղացողը, որն արդեն խաղացել էր բանակայինների կազմում 2004-ից 2012 թվականներին և 2013-ին, բանակցություններ էր վարում մոսկովյան ակումբ վերադառնալու հետ կապված: Չորս օր անց հայտնի դարձավ, որ ԲԿՄԱ-ն հետաձգել է բանակցությունները: Ավելի ուշ Վագները հայտարարեց «Կայրաթի» հետ պայմանագիր կնքելու մասին: