«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ թիմի կիսապաշտպան Էրիկ Դայերը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Անգլիացի ֆուտբոլսիտի գործող պայմանագիրը «խթանների» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո։ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում են, որ Դայերը մնա թիմում։ Այս մասին գրում է Goal-ը։
Հաղորդվում է, որ Դայերը հայտնել է պորտուգալացի մասնագետին «Տոտենհեմում» մնալու իր ցանկության մասին։
Դայերը հանդես է գալիս «Տոտենհեմում» 2014 թվականից։ Հյուսիսլոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 171 խաղերում նա 10 գոլ է խփել։