Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 25-րդ տուրի՝ «Օրենբուրգ»-«Ուրալ» հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնել են երկու թիմերի մամուլի քարտուղարությունը:
Պատճառն այն է, որ «Օրենբուրգ» ակումբի 10 ներկայացուցչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանց հանդեպ հսկողություն է սահմանվել:
Թիմը շարունակում է մնալ կարանտինում և կանոնավոր կերպով թեստավորվում է:
«Ուրալի» մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ հանդիպման չեղարկման մասին իրենք իմացել են օդանավակայանում:
«ՌՊԼ-ն և երկու ակումբները մինչև վերջին րոպեն փորձում էին կազմակերպել խաղը: Մենք մեր գործընկերներին առողջություն ենք մաղթում և բոլոր խնդիրների լուծում այս բարդ իրավիճակում»,- ասվում է «Ուրալի» տարածած հաղորդագրության մեջ: