«Աթլետիկոն» ցանկանում է գնել «Նապոլիի» հարձակվող Արկադիուս Միլիկին։
Calciomercato-ի փոխանցմամբ՝ Միլիկի ու «Նապոլիի» միջև բանակցություններն անհաջող են ընթացել, ինչից հետո ֆուտբոլիստը որոշում է կայացրել հեռանալ ակումբից։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենթուսը», սակայն նեապոլիտացիները չեն ցանկանում վաճառել Միլիկին իրենց անմիջական մրցակցին։
Հաղորդվում է, որ մադրիդյան թիմի ներկայացուցիչները քննարկում են Միլիկի տրանսֆերի հարցը ֆուտբոլիստի գործակալի հետ։