«Բարնլիի» դարպասապահ Ջո Հարտը, որը հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ կստանա, պատմել է նոր ակումբի փնտրտուքների մասին։
«Այն փաստը, որ ԱՊԼ-ում 18 ամիս պահեստայինների նստարանին եմ եղել, ինձ չի կոտրում։ Ես հիշում եմ՝ ով եմ։ Հիշում եմ՝ ինչպես էի կիրակի օրերին խաղում հարազատ քաղաքի տեղի լիգայում ու երազում «Շրուսբերի Թաունի» հիմնական կազմում հայտնվելու մասին։
Վաղ գիտակցեցի, որ ամեն ինչին հեռանկարային ձևով նայել։ Գուցե, կողքից մարդիկ մտածում են, որ արդեն ժամանակն է խուճապի մատնվելու, բայց ես այս իրավիճակն ընդունեմ որպես առաջ նայելու ու հնարավորություններս դիտարկելու ժամանակ։ Դարպասապահի համար ես բավականաչափ երիտասարդ եմ։
Չեմ սպասում, որ Մադրիդի «Ռեալը» կթակի դուռս, դուրս կանի Տիբո Կուրտուային ու ինձ կվերցնի թիմ։ Բայց դեռ շատ բան կարող եմ տալ։ Ինձ ուղղակի պետք է, որ ինչ-որ մեկն ինձ հավատա, ու ես լիովին կփոխհատուցեմ այդ վստահությունը»,- Հարտի խոսքերն է փոխանցում BBC-ն։