ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը դառնալու առաջարկ է ստացել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Հեռուստատեսային փորձագետը, որն ավելի վաղ գլխավորել է «Սանդերլենդը» (2006-2008) և «Իպսվիչ Թաունը» (2009-2011), ինչպես նաև եղել է Իռլանդիայի հավաքականի մարզչի օգնականը (2013-2018), պատրաստ է նորից վերադառնալ մարզչական աշխատանքի, ու Ադրբեջանի հավաքականի համար նա թիվ մեկ ընտրությունն է։
Նշվում է, որ պայմանները գայթակղիչ են, բայց Քինը պետք է վստահ լինի, որ այնտեղ աշխատանքը ճիշտ քայլ է։ Ընդ որում, հավաքականը նրանից պատասխանի է սպասում 48 ժամվա ընթացքում։
Անգլիական ԶԼՄ-ները նշում են, որ բացահայտ մեկնաբանությունները Քինին դարձրել են լավագույն հեռուստափորձագետներից մեկը։ Այնուամենայնիվ, ՄՅՈՒ-ի նախկին ավագն իրեն մարզիչ է համարում։