«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էյնջլ Գոմեսը, ամենայն հավանականությամբ, կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ ակումբը համաձայնության չի եկել 19-ամյա խաղացողի հետ:
Goal.com-ի հաղորդմամբ, ակումբը շաբաթեկան 30 հազար ֆունտ աշխատավարձ է առաջարկել, իսկ խաղացողը չի համաձայնել: Նաև, խաղաժամանակ ստանալու խնդիր է եղել: Գոմեսի նկատմամբ հետաքրքրություններ ունեն ԱՊԼ-ի մի քանի ակումբներ:
6 տարի է, ինչ Գոմեսը «Յունայթեդում» է: Այդ ընթացքում ԱՊԼ-ում անցկացրել է 5 հանդիպում:
























































