Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարծում է, որ Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթողի հոգեբանություն չունի, տեղեկացնում է Goal-ը:
«Կարծում եմ, որ Միկել Արտետային այլ որակի ֆուտբոլիստներ են պետք: Խոսքը նրանց տաղանդի մասին չէ, այլ ՝ բնավորության:
Դիտում եմ «Արսենալի» խաղերը և մտածում ՝ որտե՞ ղ է Անրին, Բերկամպը, Պիրեսը, Վիերան: Նման մտածելակերպ ունեցող ֆուտբոլիստները միայն կարող են հաջողության հասնել:
Մյու-ում կառանձնացնեմ Վիդիչին և Ֆերդինանդին: Եթե «Արսենալը» այսպիսի պաշտպաններ գտնի, կարող է պայքարել չեմպիոնության համար»,- ասել է Վան Պերսին: