«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին նշել է, որ «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին արժանի էր «Ոսկե գնդակի»։
«Ես խաղացել եմ Ֆրանչեսկո Տոտիի հետ, բայց մենք գրեթե միշտ հակառակորդներ ենք եղել։ Ես նրան Իտալիայի հավաքականի մի քանի խաղի եմ տեսել ԱԱ-2006-ից առաջ, բայց հետո նա հեռացավ ազգային թիմից։ Տոտին իսկապես մեծ խաղացող է։ Ափսոս, որ նրան այլ թիմերում չտեասնք, բայց նա իր ողջ կյանքը «Ռոմային» նվիրեց, ինչը շատ ռոմանտիկ էր։
Նա շատ ավելի քիչ բան հաղթեց, քան կարող էր։ Նա պիտի «Ոսկե գնդակ» ստանար։ Գուցե, նա ինքն իրեն զրկեց աճելու հնարավորությունից, որը դադարների հետ է գալիս։ Բայց նրա ընտրությունը սիրո ընտրություն էր։
Տոտին կարող էր ստանալ «Ոսկե գնդակը» մինչ այլմոլորակայիններ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի ի հայտ գալը։ Բայց մրցանակը ստացան Մայքլ Օուենն ու Անդրեյ Շևչենկոն։ Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ էին, բայց, անխոս, ոչ ավելի լավը, քան Տոտին»,- Կյելինիի ինքնակենսագրական գրքի տողերն է մեջբերում Football Italia-ն։