Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում կայացավ «Նորվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Խաղի հաշիվը բացվեց երկրորդ կեսի մեկնարկում։ «Մանկունյանցիներին» առաջ մղեց Օդիոն Իգալոն։ 75-րդ րոպեին Տոդդ Քենթուելը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չորոշեցին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 118-րդ րոպեին Հարի Մագուայերը խփեց հանդիպման հաղթական գնդակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով հաղթեց «Նորվիչին» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։