«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատել Յուրգեն Կլոպին «Լիվերպուլում» կատարած աշխատանքը, որի արդյունքում մերսիսայդյան ակումբը դարձել է Անգլիայի չեմպիոն:
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կլոպի հետ: Մենք հանդիպեցինք անցյալ շաբաթ, երբ գրեթե ամեն ինչ որոշված էր, և ես նախօրոք շնորհավորել եմ նրան:
Այս «Լիվերպուլի» հաջողությունների կերտողը Կլոպն է։ Նա ակումբին միանալուց հետո 5 տարվա ընթացքում շատ բանի է հասել: Նա համբերատար էր և կարողացավ ստեղծել կատարյալ մեքենա», – մեջբերում է Անչելոտիին Sky Sports-ը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շնորհավորել է իր նախկին ակումբին՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: