<<Բարսելոնայի>> պաշտպան Ժերար Պիկեի խոսքերով, խաղացողները պատրաստ են եղել ուշ ստանալ իրենց գումարները, եթե դա կօգներ վերադարձնել Նեյմարին:
<<Բարսելոնան>> արեց ամեն ինչ Նեյմարին վերադարձնելու համար, բայց մեկ քայլ պակասեց: Մենք պատրաստ էինք վերաքննարկել մեր պայմանագրերը, եթե դա կօգներ վերադարձնել Նեյմարին>>,-ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017թ-ին էր հեռացել <<Բարսելոնայից>>՝ 200 մլն ֆունտի դիմաց: Իսկ կատալոնյան ակումբը այս ամռանը ծախսել է ավելի քան 200 մլն ֆունտ՝ Գրիզմանին ու դե Յոնգին ձեռք բերելու վրա: