Անգլիական «Բիրմինգհեմի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը կարող է հայտնվել «Բավարիայում», տեղեկացնում է Kicker-ը:
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար մյունխենյան ակումբը ստիպված կլինի 22 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ տաղանդավոր կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև Դորտմունդի «Բորուսիան»:
Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 33 հանդիպման և դարձել՝ 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: