«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կիսվել է չեմպիոնությունը նվաճելու զգացումներով։
«Հիանալի է։ Մինչև վերջին պահը չէի ուզում խոսել չեմպիոնությունից։ Շատ ուրախ եմ բոլոր տղաների համար։ Հպարտանում եմ նրանով, ինչին հասանք։
«Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» խաղը նայելը լրիվ այլ փորձ էր։ Իսկ հետո բոլորի հետ ուրախանալ եզրափակիչ սուլիչից հետո։ Երբեք չենք մոռանա այս պահը։ Մի ակնթարթ նույնիսկ բառերն էի մոռացել։ Երբեք այդ պահի մասին չես մտածում, ուղղակի կենտրոնանում ես յուրաքանչյուր խաղի վրա։ Իսկ երբ այն գալիս է․․․նույնիսկ չեմ կարող նկարագրել։
ՉԼ եզրափակչից հետո ասել էի, որ կարող էինք առանց մարզչի հաղթել։ Ու դա անարգանք չէր նախկին մարզիչների նկատմամբ։ Ուղղակի երբ Կլոպն առաջին անգամ հանդերձարան մտավ, փոխեց ամեն ինչ, ու մենք հետևեցինք նրան։ Հուսով եմ՝ կպահպանենք հաղթելու ցանկությունը»,- Հենդերսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
«Լիվերպուլը» ժամանակից շուտ հռչակվեց Անգլիայի չեմպիոն այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» 1-2 հաշվով պարտվեց «Չելսիին»։ Մերսիսայդցիները 30 տարի անց նվաճեցին երկրի չեմպիոնությունը։