Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում մրցեցին «Էյբարն» ու «Վալենսիան»: 2 թիմի համար էլ խաղն անչափ կարևոր էր: «Էյբարը» գտնվում է վտանգավոր գոտու հարևանությամբ և փորձում է միավորների պաշարն ավելացնել: «Վալենսիան» էլ պայքարում է ԵԼ-ի ուղեգիր նվաճելու համար:
Խաղում վճռորոշ եղավ հյուրերի՝ 16-րդ րոպեին գրանցած ինքնագոլը. «Էյբարին» առաջ մղեց Կոնդոգբիան: Պետք է նաև նշել, որ խաղում «չղջիկներն» անշուք տեսք ունեին: 89-րդ րոպեին Մանգալան հեռացվեց խաղադաշտից՝ «Վալենսիային» թողնելով 10 հոգով: Ամբողջ հանդիպման ընթացքում «Վալենսիան» ոչ մի հարված չկատարեց դարպասին և արդյունքում պարտվեց 0-1 հաշվով:
Այս պահին «Էյբարը» 32 միավորով 17-րդն է ու վտանգավոր գոտուց հեռու է 6 միավորով, իսկ «Վալենսիան» 46 միավորով մնաց 8-րդ տեղում: