Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է Լա լիգայի «Էյբարի» դե,մ հանդիպման մասին (3-1), տեղեկացնում է Marca-ն:
«Նրանք ստիպում են մեծ ուշադրություն դարձնել պաշտպանությանը: Նրանք պրեսինգի են դիմում և թույլ չեն տալիս խաղարկել գնդակը:
Անչափ բարդ մրցակից է, որին հանդիպելն ամենահաճելի զբաղմունքներից չէ»,-ասել է Կարվախալը:
«Ռեալն» իր ակտիվում ունի 29 միավոր և առաջին հորիզոնականը կիսում է «Աթլետիկոյի» հետ: