Անգլիական «Հալ Սիթիի» ակադեմիայի նախկին ֆուտբոլիստ Տոմաս Բիտին Coming out-ի հեղինակ է դարձել: Instagram-յան իր էջում նա պատմել է իր համասեռամոլության և դրա հետևանքով ունեցած խնդիրների մասին:
«Ժամանակն է. ես պետք է խոսեմ այս ամենի մասին: Այլևս չեմ կարող լռել, քանի որ դա ինձ ցավ է պատճառում:
Ցանկանում եմ ներդաշնակ լինել ինքս ինձ հետ:
Ես քո եղբայրն եմ, տղան, ընկերը… Բացի այդ, ես համասեռամոլ եմ:
Երկար ժամանակ պահանջվեց սրա մասին խոսելու համար»,- գրել է անգլիացի ֆուտբոլիստը:
Բիտին հանդես է եկել «Հալ Սիթիի» երիտասարդական թիմում, այնուհետև ՝ ԱՄՆ ում, Կանադայում և Սինգապուրում:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 33-ամյա ֆուտբոլիստն ավարտել է 2015 թվականին: