«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բարեհաջող վիրահատվել է։ 32-ամյա արգենտինացին ենթարկվել է ծնկահոդի վիրահատության։ Այն նա վնասել էր «Բարնլիի» դեմ ԱՊԼ-ի 30-րդ տուրի խաղում (5-0):
Ագուերոն ենթարկվել է վիրահատության Բարսելոնայում։ Սակայն նրա վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ագուերոն շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու երկրպագուներին աջակցության համար։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ Սերխիոն կապաքինվի մինչև «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը։
«Ես չգիտեմ՝ երբ կվերադառնա դաշտ Ագուերոն։ Բայց մենք հույս ունենք, որ նա կապաքինվի մինչև «Ռեալի» դեմ խաղը»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
