«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախախաղային ասուլիսին հայտնել է, որ հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղը:
Արգենտինացին ծնկի վնասվածք էր ստացել հունիսի 22-ին «Բարնլիի» դեմ խաղում, իսկ հոկտեմբերի 24-ին Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում հարձակվողը կրկին վնասվածք էր ստացել:
«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: