Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պետք է փոխի ակումբը:
«Ես իսկապես հավատում եմ Նեյմարին, բայց կարծում եմ, որ նա պետք է հեռանա ՊՍԺ-ից: Նա ցանկանում էր ամռանը ամեն գնով լքել ակումբը: ՊՍԺ-ն հիանալի թիմ է, բայց Նեյմարի համար դա այն մակարդակը չէ:
Նա պետք է գնա ակումբ, որը հաղթում է Չեմպիոնների լիգայում: Իհարկե, եթե նա հաղթի Չեմպիոնների լիգայում և դառնա աշխարհի չեմպիոն, նա կկարողանա դառնալ աշխարհի լավագույն խաղացողը»,- ասել է Ռիվալդոն: