Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ բրազիլացի հարձակվող Վագներ Լավը տեղափոխվում է Կամո Հովհաննիսյանի «Կայրաթ»: Տրանսֆերի իսկության մասին խոսել է նաև Լավի գործակալը՝ նշելով նաև, թե ինչու Լավը ԲԿՄԱ-ի փոխարեն ընտրեց «Կայրաթը»:
Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ ղազախական թիմում ավելի շատ են գնահատել Լավին՝ անելով ավելի լավ սպորտային և ֆինանսական առաջարկ, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև դեկտեմբեր: Գործակալը նաև նշել է, որ Լավը վիրավորված չէ ԲԿՄԱ-ից՝ ավելացնելով, որ դա ֆուտբոլի մի մասն է:
Իր հերթին, «Կայրաթի» գլխավոր տնօրեն Մարատ Բայմուխանովը պնդում է, որ տրանսֆերը հաստատված չէ, դեռ խոսակցությունների փուլում է ամեն ինչ.
«Ոչ մի տրանսֆեր չկա այս պահին, ինչի՞ մասին է խոսքը: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի առաջիկայում»,-ասել է Բայմուխանովը:
Հիշեցնենք, որ վերջերս Լավը հեռացավ բրազիլական «Կորինտիանսից»: