Բրազիլացի հարձակվող Վագներ Լավը տեղափոխվել է ղազախական «Կայրաթ»: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջի միջոցով: Սակայն այս պահին ակումբը դեռ պաշտոնական ինֆորմացիա չի հաղորդել տրանսֆերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Կայրաթում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը: