«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի»՝ «Բարնլիի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը.
«Գրողը տանի, նայում էի նրանց խաղն ու ինքս ինձ հարցնում, թե ինչպե՞ս կարող է ինչ-որ ակումբ նրանցից 20 միավոր ավել ունենալ: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ 30 տուրից հետո «Լիվերպուլը» 83 միավորով բացահայտ առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Գվարդիոլայի «Սիթին» ունի 63 միավոր:
31-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլն» Էնֆիլդում կընդունի «Քրիսթալ Փելասին»: Խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 24-ին: