Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշել է, որ շուտով կգլխավորի նոր ակումբ․
«Վաղը ես թռչում եմ Ուկրաինայից: Ես կոնկրետ առաջարկ ունեմ ակումբից, որն այնպիսի նպատակներ է դնում իր առջև, որոնք իսկապես կարող են իրագործվել: Այդ պատճառով ես ընտրեցի այս ուղին:
Ամեն ինչի մասին կիմանաք երեք օրվա ընթացքում, քանի որ իմ նշանակման փաստը դեռ պաշտոնական տեսք չի ստացել: Միայն կարող եմ ասել, որ այս ակումբը ներկայացնում է հետխորհրդային տարածքի երկրներից մեկը:
Այնտեղ խաղում է առաջնության լավագույն խաղացողներից մեկը, բացի այդ, կան որակավորված լեգեոներներ: Հուսով եմ, որ նոր տեղում ես կկարողանամ ամբողջությամբ իրագործել ցանկությունները և կիրառել հնարավորությունները, ինչպես իմ, այնպես էլ՝ ակումբային»,- մեջբերում է Մելիքյանին ua-football-ը: