Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրեց Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, ըստ InStat-ի: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են «Սոչիի» երեք խաղացողներ՝ Ալեքսանդր Կոկորինը, Անտոն Զաբոլոտնին և Էլմիր Նաբիուլինը, ովքեր մասնակցեցին «Ռոստովի» նկատմամբ հաղթանակին՝ 10-1 հաշվով:
Հիշեցնենք, որ այս հանդիպումը վերածվեց սկանդալի: «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Ակումբի 42 ներկայացուցիչ (մարզիչներ, անձնակազմ, ֆուտբոլիստներ) գտնվում են երկշաբաթյա կարանտինում, այդ թվում՝ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։
Ավելի վաղ ՌՖՄ-ն առաջարկել է հանդիպումը հետաձգել և այն խաղարկել հուլիսի 17-ին, սակայն խաղը հետաձգելու համար անհրաժեշտ էր երկու կողմերի համաձայնությունը։ «Սոչին» դեմ է եղել այդ տարբերակին։ «Սոչին», մրցելով «Ռոստովի» պատանիների հետ, հաղթեց ոչ ֆուտբոլային՝ 10-1 հաշվով։