«Յուվենտուսը» և «Բարսելոնան» պայմանավորվել են ֆուտբոլիստների փոխանակման շուրջ: Այս մասին հայտնու է La Repubblica թերթը:
Իտալական ակումբ կտեղափոխվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը, հակառակ ուղղությամբ կգնա Միրալեմ Պյանիչը: Աղբյուրը չի մանրամասնում, թե արդյոք ակումբներից որևէ մեկը լրացուցիչ փոխհատուցում կվճարի այս փոխանակման համար, թե՝ ոչ:
Ֆուտբոլիստների փոխանակումը տեղի կունենա մինչև հունիսի 30-ը: Պյանիչը արդեն պայմանավորվել էր «Բարսելոնայի» հետ, մինչդեռ մինչ վերջերս Արտուրը չէր ցանկանում լքել Կատալոնիան, բայց օրերս նա մտափոխվել էր:
30-ամյա Պյանիչը այս մրցաշրջանում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 23-ամյա Արտուրը անցկացրել է 26 հանդիպում, իր ակտիվում ունենալով 4 գոլ և 5 գոլային փոխանցում: