Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Աթլետիկոն» ընդունել էր «Վալյադոլիդին»։
Մադրիդյան թիմը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ նվազագույն հաշվով։ Դիեգո Սիմեոնեի թիմի համար հանդիպումը բարդ ստացվեց։ Միակ գնդակը 80-րդ րոպեին խփեց Վիտոլոն։ Գոլի հղումը՝ այստեղ։
Այս արդյունքից հետո «Աթլետիկոն» վաստակած միավորների քանակը հասցնում է 52-ի և «Սևիլիայի» հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները։