Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում քիչ առաջ ավարտվեց «Ատլետիկ»-«Բետիս» հանդիպումը: Խաղ, որը, գրեթե, միշտ անցնում է անչափ հետաքրքիր ու լարված պայքարում:
Հանդիպումն անցավ հավասար պայքարում: 7-րդ րոպեին Կորդոբայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարիտնեսը: Հանդիպման վերջում՝ 86-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածը չկարողացավ դիպուկ իրացնել Սերխիո Կանալեսը: «Բետիսին« չօգնեց նաև մրցավարի ավելացրած 7 րոպեն: Հաղթանակից հետո Բիլբաոյի «Ատլետիկը» 42 միավորով 9-րդն է, իսկ «Բետիսը» 34 միավորով 14-րդ տեղում է: