Անգլիական «Բարնլիի» կիսապաշտպան Ահարոն Լենոնը հայտնել է, որ լքելու է ակումբը, տեղեկացնում է Athletic-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին և կողմերը մտադիր չեն երկարաձգել այն:
«Ժամանակը եկել է»,-ասել է Լենոնը իր թիմակիցներին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 16 հանդիպման:
Հիշեցնենք, որ Լենոնը վերջերս կարծիք է հայտնել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին: