Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Մարիուպոլը» 3-0 հաշվով հաղթել է «Լվովին»: Լվովյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է իր թիմի պարտության մասին:
«Խաղացողների խաղամակարդակը մեծ ազդեցություն թողեց արդյունքի վրա, բայց նրանք իմ խաղացողներն են: Մենք բոլորս էլ պարտվեցինք, ես ոչ մեկին չեմ մեղադրի: Մենք թիմ ենք, մենք ընդունում ենք պարտությունը և շնորհավորում ենք «Մարիուպոլին»: Նրանք արժանի էին հաղթանակի:
Եթե ես գոլերը դիտեմ, ես ստիպված կլինեմ մեղադրել խաղացողներին: Սա է մեր ներքին խոհանոցը, մենք վերլուծելու ենք խաղը: Եղել են հիմար սխալներ: Ո՞վ է դրանք կատարել: Ես չեմ թողնի, որ խոսեն դրա մասին, նրանք իմ խաղացողներն են, և ես նրանց հետ կխոսեմ:
Պոլեգենկոյի ձեռքով խաղի համար չնշանակված տուգանայի՞նը. եթե նշանակվեր 11-մետրանոց, բոլորովին այլ խաղ կլիներ: Մրցավարները դատում են ինչպես ուզում են: Ի՞նչն է վիրավորում ինձ: Հասկանո՞ւմ եք, երբ դատավորը սխալ է թույլ տալիս, կարող խաղից հետո մոտենա և ասի.« Կներեք, ես այդ պահին սխալ եմ թույլ տվել»: Ես հասկանում եմ, բոլորս էլ մարդիկ ենք, բոլորն էլ սխալվում են», — ասելի է Մելիքյանը #ЗалишайсязФутболом հաղորդման ժամանակ:
Այս խաղից հետո «Լվովը» իր ակտիվում ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածի 5-րդ տեղը։ Մելիքյանի սաները պայքարում են իրենց տեղը ՈւՊԼ-ում պահպանելու համար։