Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է առաջնության լավագույն նորեկի անունը՝ 2019/20 մրցաշրջանի արդյունքների համաձայն: Քվեարկությանը մասնակցում էին երկրպագուները, ակումբները և փորձագետները:
Առաջնության լավագույն նորեկ է ճանաչվել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը, ով մյունխենյան ակումբի հետ դարձավ Գերմանիայի չեմպիոն: 19-ամյա կանադացին այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 28 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:
Դեյվիսը քվեարկության արդյունքներով շրջանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, «Շալկեի» պաշտպան Ջոնջո Քենիին, Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամին և «Քյոլնի» կիսապաշտպան Իսմայիլ Յակոբսին:
Ցուցակում ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց առաջին լիարժեք մրցաշրջանն են անցկացնում Բունդեսլիգայում։