«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ Լերոյ Սանեն, ամեն դեպքում, կհեռանա ակումբից.
«Լերոյը չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը: Եթե նա ցանկանում է հեռանալ, ապա դա կլինի այս ամռանը կամ պայմանագրի ավարտից հետո:
Սանեն ցանկանում է հանդես գալ այլ ակումբի կազմում: Եթե ակումբն ու գերմանացին չկարողանան համաձայնության գալ մինչ մրցաշրջանի ավարտը, նա կհեռանա»,-ասել է Գվարդիոլան:
Սանեի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը «Բավարիան» է: 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «քաղաքաբնակները» ցանկանում են ստանալ 70 մլն եվրո:
2021 թ-ի ամռանը Սանեն կստաան ազատ գործակալի կարգավիճակ, բայց «Բավարիան« ցանկանում է նրա տրանսֆերը ձեռք բերել այս ամռանը: