Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի շրջանակում քիչ անց կմեկնարկի մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը:
Ժոզե Մոուրինյոյի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի Սուլշերի «Մանչեսթեր Յունայթեդին»: Պորտուգալացի մասանագետը կմրցի իր նախկին ակումբի դեմ: Ժոզեն երեկ հայտարարեց, որ խաղին պատրաստ է թիմի հարձակման գծի առաջատար Հարի Քեյնը: «Յունայթեդից» խաղին պատրաստ չեն լինի Տուանզեբեն ու Ջոնսը: Խաղը չափազանց կարևոր է մրցաշարային տեսանկյունից: «Տոտենհեմն» ունի 41 միավոր ու պարտության դեպքում կդժվարացնի պայքարը Եվրոպա լիգայի կամ ՉԼ-ի ուղեգրի համար: «Յունայթեդը» 45 միավորով 5-րդն է ու 4-րդ տեղում հանգրվանած «Չելսիից» 3 միավորով է հետ մնում:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Տոտենհեմ».
«Մանչեսթեր Յունայթեդ».
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: