Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել «Չելսի»: Այդ մասին հայտնում է The Times-ը:
Ըստ աղբյուրի, «թոշակառուների» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը անձամբ հետաքրքրված է 21-ամյա գերմանացու տրանսֆերով և պատրաստ է վաճառել Նգոլո Կանտեին՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար անհրաժեշտ միջոցներ ստանալու համար:
Այս մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը 39 խաղ է անցկացրել «դեղագործների» կազմում՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կայ Հավերցը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, որտեղ նրան երաշխավորված կլինի տեղը մեկնարկային կազմում: Տեղեկություններ կային, որ տաղանդավոր կիսապաշտպանը նախընտրում է տեղափոխվել «Ռեալ»: