Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Քրիստիան Կարամբեն, որն իր հավաքականի կազմում դարձել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեկնաբանել է Ալեքսանդր Գոլովինի շուրջ ստեղծված իրավիճակը.
«Գոլովինը մեծ ինտելեկտով, ուժեղ ֆուտբոլիստ է: Ուրախալի է, որ նա ընտրել է ակումբ, որի կազմում մշտական խաղային պրակտիկա ունի: Դա շատ կարևոր է երիտասարդ խաղացողի համար: «Մոնակոյում» նա ամեն տարի միայն աճ կգրանցի:
Գոլովինը՝ ՊՍԺ-ում: Փարիզյան թիմի միջին հատվածում լուրջ մրցակցություն կա: Ռուս ֆուտբոլիստը կարող է մնալ առանց խաղային պրակտիկայի: Կարծում եմ՝ նա դեռ կհասցնի խաղալ թոփ ակումբում»-ասել է Կարամբեն:
Ընթացիկ մրցաշրջանում Գոլովինը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: