Չորեքշաբթի, հունիսի 17-ին, կայացավ Իտալիա-2019/20-ի գավաթի խաղարկության եզրափակիչը`«Նապոլի» — «Յուվենտուս»: Հանդիպումը կայացավ Հռոմում ՝ Օլիմպիական մարզադաշտում, որտեղ Ջենարո Գատուզոյի թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 4-2 հաշվով:
Գատուզոյի համար այս գավաթը առաջինն էր մարզչական կարիերայում: Դա անելու համար նրան անհրաժեշտ էր 17 հանդիպում նեապոլիտանական ակումբի գլխավորությամբ:
«Նապոլիի» համար սա ակումբի պատմության մեջ Իտալիայի գավաթի խաղարկությունում 6-րդ հաղթանակն է և 2014 թվականից ի վեր առաջին գավաթը: