Իսպանիայի Լա Լիգան շարունակվում է: Վերսկսումից հետո բարեհաջող անցած առաջին տուրից հետո մեկնարկել է հերթական՝ 29-րդ տուրը: Այս տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ քիչ անց կընդունի «Լեգանեսին»: Կատալոնական ակումբը 61 միավորով առաջատարն է՝ երկրորդ տեղում գտնվող «Ռեալին» գերազանցելով 2 միավորով: «Լեգանեսը» հետնապահն է, բայց անհույս վիճակում չէ: 17-րդ տեղում գտնվող «Սելտայից» Ագիրեյի թիմը հետ է մնում 3 միավորով: Նախորդ տուրում «Լեգանեսը» տանը 1-2 հաշվով պարտվել է «Վալյադոլիդին», իսկ «Բարսան» արտագնա խաղում 4-0 հաշվով ջախջախել է «Մալյորկային»:
Սետյենը դաշտ է դուրս բերել հետևյալ 11 խաղացողին.
- Տեր Շտեգեն, 3. Պիկե, 4. Ռակիտիչ, 5. Բուսկետս, 8. Արթուր, 10. Մեսսի, 15. Լանգլե, 17. Գրիզման, 20. Ռոբերտո, 24. Ֆիրպո, 31. Անսու Ֆատի
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: