Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է ԻԳ-ի կիսաեզրափակչի՝ «Միլանի» դեմ խաղում Ռոնալդուի գործողությունները.
«Մինչ 30-րդ րոպեն Ռոնալդուն շատ լավ աշխատեց, իսկ հետո կորավ տեսադաշտից: Այդ ամենը ոչ օպտիմալ մարզավիճակի խնդիրն է, բայց նա ամենուր օգտակար էր, նույնիսկ՝ պաշտպանությունում: Վիճակագրությամբ նա լավագույններից էր խաղադաշտում:
Նրա տաղանդը բյուրեղյա մաքրություն ունի: Կարևոր չէ այս պահին, թե նա որ կիսադաշտում է: Կարևորն այն է, որ մեծ օգուտ է տալիս»,-ասել է Սարին: