Матч ТВ-ն հայտնում է, որ «Խիմկին» լրացնում է ՈւԵՖԱ-ի արտոնագրման հայտը Եվրոպայի Լիգային մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ մոսկովյան շրջանի ակումբը շարունակում է ելույթ ունենալ Ռուսաստանի գավաթում: Կիսաեզրափակչում «Խիմկին» կխաղա «Շիննիկ» — «Ուրալ» զույգի հաղթողի հետ։ Այս խաղը կկայանա հունիսի 24-ին: Եզրափակիչը նշանակված է հուլիսի 22-ին: Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթողը Եվրոպա Լիգայի ուղեգիր է ստանում:
Ավելի վաղ «Խիմկիի» գլխավոր տնօրեն Վասիլի Իվանովը հայտարարել է, որ ակումբը մտադիր է դիմել արտոնագրման համար՝ հաջորդ մրցաշրջանում ՌՊԼ-ում հանդես գալու նպատակով: