ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտնել է, որ Թոմաս Տուխելը կշարունակի աշխատել ակումբի ղեկին:
Հարցին, թե արդյոք Տուխելի ապագան կախված է առաջիկա արդյունքներից, բրազիլացին պատասխանել է, որ մարզիչը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի և կշարունակի աշխատել: Ըստ սպորտային տնօրենի, հնարավոր է, որ երկարաձգվի պայմանագիրը:
Լեոնարդոն նաև հերքել է, թե իբր նա շփվել է Ալեգրիի կամ Ինձագիի հետ: