Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը բացահայտել է ԱԱ-2018-ում՝ Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակի գրավականը.
«Առաջնության մեկնարկից առաջ Իսպանիան մարզիչ փոխեց, իսկ դա երբեք դրականորեն չի կարող ազդել: Մենք նկատեցինք, որ այդ մասնագետը մինչև վերջ չի հասկացել հավաքականին: Եվ մենք հասկացանք, որ այդ առումով առավելություն ունենք: Հաղթանակում մեծ դեր ունեցավ նաև 12-րդ խաղացողը՝ երկրպագուն»,-ասել է Չերչեսովը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Ռուսաստանը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Իսպանիային: