«Նապոլիի» դարպասապահ Դավիդ Օսպինան չի կարողանա մասնակցել Իտալիայի Գավաթի եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ խաղին, հայտնում է Football Italia-ն:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է ֆուտբոլիստին՝ դեղին քարտերի կուտակման պատճառով: Դարպասապահը զգուշացում է ստացել Իտալիայի Գավաթի 1/2 եզրափակչի՝ «Ինտերի» հետ երկու խաղերում:
Իտալիայի Գավաթի եզրափակիչը «Նապոլիի» և «Յուվենտուսի» միջև կկայանա հունիսի 17-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում: Խաղի սկիզբը 23:00-ին է:
Օսպինան 2018 թվականից է հանդես գալիս «Նապոլիում»: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 11 հանդիպման է մասնակցել, որոնցից երկուսում դարպասն անառիկ է պահել: