Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունում է Մադրիդի «Ատլետիկոյին»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին, սակայն հայաստանյան հեռարձակումը կսկսվի ուշացմամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է հեռուստաընկերության մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը:
«Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում` ժամը 16:00-ից, պետք է մեկնարկեր Իսպանիայի Պրիմերայի 28-րդ տուրի՝ «Ատլետիկ»-«Ատլետիկո» հանդիպման հեռարձակումը։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հեռարձակումը կսկսի ուշացմամբ»,- գրել է Մեհրաբյանը: